Сегодня, 21 августа, свой 75-летний юбилей отмечает Его Святейшество Верховный Патриарх и Католикос Всех Армян Гарегин II. Ваше Святейшество! От всего сердца поздравляю Вас с днём рождения! На протяжении многих лет Вы несёте высокое и ответственное служение, защищая духовные и национальные ценности нашего народа, сохраняя единство Армянской Апостольской Церкви и её многовековые традиции. Сегодня, когда против нашей Святой Церкви и лично против Вас развёрнута недостойная кампания давления и гонений, считаю своим долгом открыто выразить Вам свою полную поддержку и солидарность. Армянская Апостольская Церковь — неотделимая часть нашей истории, национальной идентичности и государственности. Никому не позволено превращать её в объект политической расправы, вмешиваться в церковную жизнь и посягать на святыни армянского народа. Как армянин, воин и человек, для которого честь и верность своему народу являются не пустыми словами, заявляю: я был и остаюсь рядом с Первопрестольным Святым Эчмиадзином. Я готов встать на защиту нашей Церкви, её духовенства и её Предстоятеля. Желаю Вам, Ваше Святейшество, крепкого здоровья, духовной стойкости, долгих лет жизни и сил для дальнейшего служения Армянской Апостольской Церкви и всему армянскому народу. Пусть Господь хранит Вас и укрепляет на Вашем пути! С глубоким уважением, Армен Мартоян Այսօր՝ օգոստոսի 21-ին, իր ծննդյան 75-ամյակն է նշում Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդը՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափա՛ռ Տեր, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Երկար տարիներ Դուք անձնվիրաբար իրականացնում եք Ձեր բարձր և պատասխանատու առաքելությունը՝ պաշտպանելով մեր ժողովրդի հոգևոր ու ազգային արժեքները, պահպանելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնությունն ու նրա դարավոր ավանդույթները։ Այսօր, երբ անարժան հարձակումներ և ճնշումներ են իրականացվում մեր Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեր դեմ, իմ պարտքն եմ համարում հրապարակայնորեն հայտնել իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունը Ձեզ։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր պատմության, ազգային ինքնության և պետականության անբաժանելի մասն է։ Ոչ ոք իրավունք չունի Եկեղեցին դարձնելու քաղաքական հաշվեհարդարի թիրախ, միջամտելու նրա ներքին կյանքին կամ ոտնձգություն կատարելու հայ ժողովրդի սրբությունների նկատմամբ։ Որպես հայ, զինվոր և մարդ, ում համար պատիվն ու հավատարմությունը սեփական ժողովրդին դատարկ խոսքեր չեն, հայտարարում եմ․ ես եղել և մնում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին։ Ես պատրաստ եմ պաշտպանելու մեր Սուրբ Եկեղեցին, նրա հոգևորականներին և Ամենայն Հայոց Հայրապետին։ Մաղթում եմ Ձեզ, Վեհափա՛ռ Տեր, քաջառողջություն, հոգևոր ամրություն, երկար տարիների կյանք և անսպառ ուժ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու հայ ժողովրդին Ձեր ծառայությունը շարունակելու համար։ Թող Աստված պահապան լինի Ձեզ և զորացնի Ձեր առաքելության ճանապարհին։ Խորին հարգանքով՝ Արմեն Մարտոյան