Radio Sputnik Armenia

@radiosputnikarm · Armenian · active

Subscribers 672 Subscribers, last 30 days: 670 → 672 +2 24h
Reach per post (ERR) 167.3%1.1K avg views
Posting 1.8/day last 1 day ago
Reactions per 1K views 3.5 👍 ❤ 🤝
viral · 10.1× typical

🎙«Դրսի պարտադրանքով՝ մեր ձեռքով հզորացնում ենք թշնամուն». «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում դիվանագետ, ատակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մեկնաբանում է՝ Ռուսաստանից մատակարարվող գազը ադրբեջանականով փոխարինելու առաջարկները Հայաստանի համար տնտեսապես շահավետ չեն և պարունակում են քաղաքական լուրջ ռիսկեր։ «Մեզ առաջարկում են Ռուսաստանի գազի փոխարեն ստանալ Ադրբեջանից։ Ադրբեջանից ի՞նչ գազ ենք մենք ստանալու՝ նույն ռուսական գազը, մի հատ էլ վճարելով Ադրբեջանին։ Այսինքն՝ Ադրբեջանին ուժեղացնում ենք, Ադրբեջանի բյուջեն համալրում ենք, կորցնում ենք Ռուսաստանից ուղիղ մատակարարման հնարավորությունը, և եթե այնտեղ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան տրանզիտը Վրաստանին էինք միայն վճարում, հիմա մի հատ էլ Ադրբեջանն է վրան ավելանում»,— նշել է դիվանագետը։ Ձյունիկ Աղաջանյանը նկատում է՝ նման քայլով Հայաստանն Ադրբեջանի ձեռքը լծակներ է տալիս իր դեմ պահանջներ կիրառելու համար, իսկ հայտարարված «էներգետիկ դիվերսիֆիկացիան» իրականում կեղծ է։ «Մեզ համար գնային առումով ավելի թանկ առաջարկ, գումարած՝ լծակ ենք տալիս մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությանը՝ մեզ վրա գործիքակազմ և պահանջներ կիրառելու։ Մենք մեր ձեռքով մեր թշնամուն հզորացնում ենք թե՛ քաղաքականապես, որովհետև նա քաղաքականապես արդեն որոշակի կարևոր կշիռ է սկսում ստանալ, թե՛ տնտեսապես»։ Աղաջանյանը կարծում է՝ Հայաստանի իշխանությունները դրսի պարտադրանքով փորձում են հանրությանը ներկայացնել, թե այս գործընթացը տնտեսապես շահավետ է։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

01K2K9 Nov 14:5612 Nov 16:042.1K9 Nov 14:56: 0 views10 Nov 17:06: 1,800 views12 Nov 15:01: 2,060 views12 Nov 16:04: 2,070 views
Snapshots we took after posting.
WhenViews
9 Nov 2026, 14:560
10 Nov 2026, 17:061.8K
12 Nov 2026, 15:012.1K
12 Nov 2026, 16:042.1K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)