«Գալու ենք հասնենք մի կետի, երբ Ադրբեջանին, Թուրքիային, ԱՄՆ–ին հանձնելու ենք միջանցք Հայաստանի տարածքով` առանց Բաքվին պարտավորեցնող փաստաթուղթ ստորագրելու»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանել է Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ TRIPP–ը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ «Մենք պետք է լինենք անխոչընդոտ անցումը տրամադրող կողմը․ իսկ ի՞նչ է ուզում անխոչընդոտ անցում տրամադրող կողմը՝ խաղաղության պայմանագիր, այսինքն՝ ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք թույլ կտան մեզ համոզված լինել, որ Ադրբեջանը չի կրակում մեզ վրա ոչ թե այն պատճառով, որ առանց կրակելու դեռ ստանում է այն, ինչ ուզում է, այլ որովհետև կան ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք իրեն թույլ չեն տա Հայաստանի դեմ իրականացնել ագրեսիա։ Բայց իշխանությունների վարած քաղաքականությունն ասում է. «եթե հնարավոր է մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը TRIPP–ը գործարկենք՝ գործարկենք, հատկապես, որ Ադրբեջանն էլ թույլ է տալիս պայմանական ասած` ղազախական 4-րդ կարգի ցորենը իր տարածքով գա»,– ասում է քաղաքագետը` հավելելով, որ Ադրբեջանով Հայաստան եկող որևէ ապրանք խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի։ Քաղաքագետը հիշեցնում է, որ TRIPP–ի վերաբերյալ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ այն է, որ այդ ճանապարհով անցնելիս, հայ մաքսավորների չհանդիպի․ եթե այդ պահանջը բավարարված չլիներ, քննարկվող փաստաթղթում ներառված չէին լինի back office և front office հասկացությունները․ «Իրենք հանուն Ռուսաստանին վնաս հասցնելու փակեցին Արցախի էջը, հիմա էլ Թուրքիային ու Ադրբեջանին ԱՄՆ–ի կողմից միջնորդավորված հանձնում են TRIPP–ը, որը, իրենք էլ չեն կարողանում հիմնավորել տնտեսական առումով, թե ինչ է տալիս ՀՀ–ին»։ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Radio Sputnik Armenia
Subscribers
672
+2 24h
Reach per post (ERR)
167.3%1.1K avg views
Posting
1.8/day
last 1 day ago
Reactions per 1K views
3.5
👍 ❤ 🤝
Views over time
| When | Views |
|---|---|
| 28 Oct 2026, 08:40 | 0 |
| 10 Nov 2026, 17:06 | 133 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
| Posted | Channel | Post | Views |
|---|---|---|---|
| 28 Oct 2026, 21:43 | Моя Родина - Арцах | «Գալու ենք հասնենք մի կետի, երբ Ադրբեջանին, Թուրքիային, ԱՄՆ–ին հանձնելու ենք... | 58 |