Radio Sputnik Armenia

@radiosputnikarm · Armenian · active

Subscribers 672 Subscribers, last 30 days: 670 → 672 +2 24h
Reach per post (ERR) 167.3%1.1K avg views
Posting 1.8/day last 1 day ago
Reactions per 1K views 3.5 👍 ❤ 🤝
viral · 11.5× typical

«Դեղերի մասին օրենքի մեր նախագիծն ավելի վաղ է դրվել շրջանառության մեջ և բացարձակ կապ չունի Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծի հետ»։ «ԱբովյանTime» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը նկատում է՝ այնպիսի տպավորություն էր, որ նախարարությունում անմիջապես գործի անցան, որ իրենք էլ ունենան նման նախագիծ։ Պատգամավորը շեշտում է՝ նախարարության նախագիծը բացարձակ կապ չունի իրենց օրինագծի հետ։ Եվ չնայած գաղափարական տարբերություններին՝ եթե նախարարության նախագծի ընդունումով ժողովրդի համար լավ կլինի, ասում է՝ մենք չենք չարախնդում, թող անեն։ Զրույցում տնտեսագետ պատգամավորը ներկայացրել է հայաստանյան սոցիալ-տնտեսական ու քաղաքական մի շարք խնդիրների շուրջ իրենց քաղաքական ուժի առաջարկած լուծումները։ Անդրադարձել է նաև գյուղմթերքի արտահանման խնդիրներին՝ նշելով, որ ԵՄ երկրները չեն կարող լիարժեք այլընտրանք դառնալ Հայաստանի համար ավանդական արտահանման ուղղության դարձած ԵԱՏՄ–ին, իսկ պետական բյուջեից արտահանողներին ֆինանսավորելը հեռանկար չունի․ «Արտահանման խնդիրը ուշ թե շուտ իրենց մաշկի վրա զգալու են բազմահազար մեր հայրենակիցներ, տարբեր հաշվարկներով 200-250 հազար մարդ ունենալու են սոցիալական լուրջ խնդիրներ»,– ասում է Ֆարմանյանը և ներկայացնում խնդրի լուծման իրենց առաջարկները։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

01K2K3K20 Oct 15:5910 Nov 17:062.4K20 Oct 15:59: 0 views10 Nov 17:06: 2,350 views
Snapshots we took after posting.
WhenViews
20 Oct 2026, 15:590
10 Nov 2026, 17:062.4K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)