Radio Sputnik Armenia

@radiosputnikarm · Armenian · active

Subscribers 672 Subscribers, last 30 days: 670 → 672 +2 24h
Reach per post (ERR) 167.3%1.1K avg views
Posting 1.8/day last 1 day ago
Reactions per 1K views 3.5 👍 ❤ 🤝

«Մենք պետք է տեսած լինենք Մեղրին, սեփական աչքերով տեսած լինենք այնտեղ Արաքսը, ապա խոսենք հայրենասիրությունից»․ Սպորտային պարահանդեսային պարերի միջազգային մրցաշարի համակազմակերպիչ Մարիաննա Մամյանն ասում է՝ միավորելու են արվեստը, սպորտն ու հայրենաճանաչությունը, մարզերն ու երկրներ։ Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ-ում կանցկացվի Yerevan Open-ը․ կգան պարարվեստի սիրահարներ Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից, ինչպես նաև Վրաստանից և Ռուսաստանից։ Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանն ու Grand Master պարային ստուդիայի տնօրեն Իլյա Ուվարովը «Ուրիշ նորություններում» խոսել են իրենց փառատոնի գաղափարից ու այս տարվա առանձնահատկություններից։ «Օրինակ՝ Մեղրիում երբեք չի եղել պարահանդեսային պարերի փառատոն, և Մեղրիից ու Ագարակից երեխաները մասնակցում են այս փառատոնին։ Ու մենք զարգացնում եմ պարահանդեսային պարերը նաև սահմանամերձ շրջաններում»։ Սպորտային պարերի բնույթի և մրցութային նրբությունների մասին խոսել է Իլյա Ուվարովը․ «Սա յուրահատուկ սինթեզ է, որն աճել է սոցիալական միջոցառումից ու իսկական արվեստից, այնուհետև ամփոփվել սպորտի կանոնների շրջանակում։ Մեկուկես րոպեանոց պարի հետևում հսկայական աշխատանք կա․ աշխատում են ծնողներ, դերձակներ, մարզիչներ, հոգեբաններ, խորեոգրաֆներ և ոճաբաններ, անգամ տատիկներն ու պապիկները»։ Կազմակերպիչները համոզված են՝ զգեստների վրայի ամենասիրուն քարերն անգամ ստվերվում են, երբ բեմում փայլում են երեխաների աչքերը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

010020020 Oct 14:5910 Nov 17:0618420 Oct 14:59: 0 views10 Nov 17:06: 184 views
Snapshots we took after posting.
WhenViews
20 Oct 2026, 14:590
10 Nov 2026, 17:06184

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.