Radio Sputnik Armenia

@radiosputnikarm · Armenian · active

Subscribers 672 Subscribers, last 30 days: 670 → 672 +2 24h
Reach per post (ERR) 167.3%1.1K avg views
Posting 1.8/day last 1 day ago
Reactions per 1K views 3.5 👍 ❤ 🤝
viral · 4.7× typical edited

🎙«Հիմա ավելի հեշտ է՝ կարելի է երկու զանգով Երևանում արձան ունենալ»․ Վիկտոր Մնացականյան Ինչպե՞ս պահպանել Երևանի ինքնությունը և միաժամանակ բաց լինել նոր արվեստի ու քաղաքային լուծումների համար․ Sputnik Արմենիան զրուցել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանի հետ։ Նախևառաջ՝ գեղագիտական խորհուրդ է պետք․ դա քաղաքի ճաշակի պահապան ֆիլտրն է։ Մնացականյանի կարծիքով՝ հուշարձանը պետք է փոխանցի ոչ միայն մարդու արտաքին նմանությունը, այլև նրա անհատականությունն ու էությունը․ օրինակ՝ վերջերս Երևանում տեղադրված ու սոցցանցերում քննարկումների ալիք բարձրացրած արձանում Ֆրունզի խարիզման չկա․ «Հանրային արվեստի գործերը պետք է անցնեն մասնագիտական գնահատում, իսկ դրանց տեղադրումը պետք է ներդաշնակ լինի տարածքի պատմությանն ու բնույթին»։ Զրույցում անդրադարձ է կատարվում նաև Երևանի պատմական շենքերի պահպանությանը, Կոնդի ինքնությանը, հանրային տարածքների կազմակերպմանը և քաղաքաշինության համակարգային խնդիրներին։ Մնացականյանի կարծիքով՝ քաղաքի զարգացումը չի սահմանափակվում մայթերի ու խաղահրապարակների բարեկարգմամբ․ անհրաժեշտ են մասնագիտական պատասխանատվություն, հստակ չափանիշներ և Երևանի պատմական ու ճարտարապետական ժառանգության գիտակցում։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

05001K16 Oct 16:3510 Nov 17:0696416 Oct 16:35: 0 views10 Nov 17:06: 964 views
Snapshots we took after posting.
WhenViews
16 Oct 2026, 16:350
10 Nov 2026, 17:06964

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.