Radio Sputnik Armenia

@radiosputnikarm · Armenian · active

Subscribers 672 Subscribers, last 30 days: 670 → 672 +2 24h
Reach per post (ERR) 167.3%1.1K avg views
Posting 1.8/day last 1 day ago
Reactions per 1K views 3.5 👍 ❤ 🤝
edited

«Շրջապատված կեղծարարներով և պարտվելով ինֆորմացիոն պատերազմում՝ մենք իրավունք չունենք ապրելու առանց մշակութային ու գաղափարական առանցքի»։ «Ուրիշ նորություններում» գրող, դերասան, լրագրող և նախագծերի ղեղինակ Ռուբեն Փաշինյանը ներկայացրել է իր «Արուջի» մոնոպիեսը, որը վերջերս Ռուսաստանում արժանացել է «Ռուսիայի ոսկե գրիչ» («Золотое перо Руси») հեղինակավոր ազգային գրական մրցանակաբաշխության «Ոսկե բու» («Золотая сова») գլխավոր մրցանակին՝ «Ամենախելացի ստեղծագործություն» անվանակարգում: ««Արուջի» մոնոպիեսի հիմքում ընկած է պատմական իրական փաստ․ 1899 թվականին ռուս հայտնի փաստաբան Նիկոլայ Կարաբչևսկին դատարանում պաշտպանում և արդարացնում է Բայբուրթի ջարդերի ժամանակ ընտանիքը կորցրած հայ վրիժառու Կիրկոր Գուլգուլյանին։ Պիեսի ամենացնցող հանգույցն այն է, որ Կարաբչևսկու պապը եղել է թուրք ռազմագերի, և ինքը՝ փաստաբանը, բացականչում է․ «Ես՝ ռուս փաստաբանս, թուրք Կարապչիի թոռս, իմ պարտքը Օրենքի առջև կատարեցի և արդարացրեցի հային՝ թուրքին սպանելու համար»։ Հեղինակը նկատում է՝ Ռուսաստանի «Золотое пеրо Руси» մրցանակաբաշխությունում խոսում են Կարաբչևսկու թեմայի մասին, դա արդեն մեծ լսարան ու ամբիոն է․ մարդիկ կարդում են, հետաքրքրվում, գնում այն ուղիներով, որոնք ինձ պետք են: Խոսելով մշակութային քաղաքականության և այսօրվա իրականության մասին՝ Փաշինյանը մեկնաբանում է՝ այն, ինչ կատարվում է մեր մշակութային դաշտում, ցույց է տալիս, որ մենք այսօր չունենք մշակութային գաղափարաբանական առանցք: 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

010020030014 Oct 15:2510 Nov 17:0623514 Oct 15:25: 0 views10 Nov 17:06: 235 views
Snapshots we took after posting.
WhenViews
14 Oct 2026, 15:250
10 Nov 2026, 17:06235

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.