Параллель | Parallel | Պարալլել

@parallel95 · news · Russian · active

Subscribers 10K Subscribers, last 30 days: 10.1K → 10K +0 24h · −100 7d
Reach per post (ERR) 7.1%712 avg views
Posting 34.2/day last 4 hours ago
Reactions per 1K views 18.4 👍 💯 😁
repost from Radio Sputnik Armenia

«Աբովյան Time»․ Աշխարհը վերաձևելու պրոցեսը՝ նոր աշխարհաքաղաքական սահմանների որոշակիացումը գրեթե ավարտվում է։ Աշխարհաքաղաքական տեկտոնիկ շարժումները, որոնց ականատես ենք այսօր, ուղիղ ազդեցություն ունեն նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Իսկ Հայաստանն այսօր ինքնիշխանության մասին կասկածելի նարատիվների ծուղակում է, TRIPP-ի մասին բարի լեգենդի մոլորության մեջ, ԵՄ-ացման «շրջափակման» մեջ է, քանի որ անհամաչափ շատ է վճարում այդ անապագա պրոյեկտի համար․ մի խոսքով՝ մի քանի ուղղություններով մխրճված է անկայունացնող աշխարհաքաղաքական գործընթացներում։ Եվ զուգահեռ՝ նոր Սահմանադրությունը, որ խաղաղության «նախապայման» է դարձրել Ադրբեջանը, «առանց նախապայմանների» ևս մի գործընթաց՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որի (այնուամենայնիվ) նախապայմանը խաղաղությունն է Ադրբեջանի հետ․․․ Եվ Հայաստանի անզուգաչափ պատասխաններն ու հակազդումները այս ամենին։ Ի՛նչ ներքին իրավիճակում է Հայաստանը մուտք գործում նոր աշխարհաքաղաքական պայմաններով աշխարհ․ սա կենսական հարց է, որի պատասխանը բոլորս ենք տալու։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

02004006007 Nov 16:4110 Nov 00:554777 Nov 16:41: 0 views10 Nov 00:55: 477 views
Snapshots we took after posting.
WhenViews
7 Nov 2026, 16:410
10 Nov 2026, 00:55477

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.