«Երբ պարտք են վերցնում, և այդ պարտքը բեռ է դառնում է ամբողջ ժողովրդի վրա, հետո ասում են՝ «ես պետական ապահովագրություն եմ մտցնում», դա ստի գագաթնակետն է։ Հայաստանի ազգաբնակչությունը 1 միլիարդ դոլար փաստացի վճարում է այդ բժշկական ապահովագրության համար․ արդյո՞ք սա անվճար բժշկական ծառայություն է։ Իհարկե ո՛չ։ Իրենք այլ ձևով վճարում են այդ ծառայության համար»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն ընդգծում է՝ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 8 միլիարդ դոլարով՝ այն դեպքում, երբ անկախության նախորդ 27 տարիներին այն կազմում էր 6.5 միլիարդ դոլար։ Եսայանը պետական պարտքի վատնման այլ ուղղություներն էլ է նկատում՝ ասֆալտից մինչև պարգևավճարներ․ «Այդ վերցրած 8 միլիարդ պարտքը գնում են ասֆալտ անելուն, որը նրանք գրում են այսօրվա վարչախմբի «պլյուսների» սյունակում։ Գնում է նաև պարգևավճարներին այդ 8 միլիարդը։ Հիշո՞ւմ եք, Քըրք Քըրքորյանը ընդամենը 220 միլիոն դոլար նվիրաբերեց Հայաստանի Հանրապետությանը, մայրուղիներ կառուցվեցին, մշակութային օբյեկտներ վերանորոգվեցին տասնյակներով։ Այսինքն՝ աննախադեպ ծրագրեր իրականացվեցին ընդամենը 220 միլիոն դոլարով։ Եվ այն ժամանակ այդ ծրագրերը քննադատում էին հենց այսօրվա իշխանության ներկայացուցիչները»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Параллель | Parallel | Պարալլել
Subscribers
10K
+0 24h · −100 7d
Reach per post (ERR)
7.1%712 avg views
Posting
34.2/day
last 5 hours ago
Reactions per 1K views
18.4
👍 💯 😁
Views over time
| When | Views |
|---|---|
| 6 Nov 2026, 17:29 | 0 |
| 10 Nov 2026, 00:55 | 450 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.