«Հայաստանի տնտեսության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում հաճախ շեշտադրվում է գազի գնի հարցը, մինչդեռ իրականում շատ ավելի լուրջ և խորը խնդիրներ են թաքնված բանկային ֆինանսական համակարգում»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանն է․ «Եթե խախտվի ԵԱՏՄ-ԵՄ հավասարակշռությունը, և մենք ոչ թե անկողմնապահ լինենք, այլ հստակ կողմերից մեկի մոտ գնանք, ասենք՝ ԵԱՏՄ, մենք ձեզնից հրաժարվում ենք ամբողջությամբ՝ գնում ենք Եվրոպա, այս հավասարակշռությունը թե խախտվի, Ռուսաստանի Դաշնությունից այսքան մեծ քանակությամբ գումար չի գա։ Եթե նայում ենք ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումները, ապա 2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում մոտավորապես 4.5 միլիարդ դոլար է փոխանցվել Հայաստանի Հանրապետություն, որից 3.6 միլիարդը եղել է կոմերցիոն-ֆինանսական նպատակով»։ Թավադյանի խոսքով՝ սա նշանակում է, որ մարդիկ գումար են բերել ներդրումներ կատարելու կամ այնտեղից դուրս հանելու համար։ Եթե տարվա կտրվածքով նայենք, այդ թիվը հատելու է 6 միլիարդ դոլարի սահմանը, ինչը մեծ գումար է նույնիսկ միայն ֆիզիկական անձանց կտրվածքով։ Իսկ ուղղակի ներդրումների դեպքում գումարները գնում են նաև օֆշորային շուկաներ և այլ վայրեր։ Տնտեսագետը հիշեցնում է՝ այս զարգացումները հիմնականում սկսվել են 2022 թվականից, երբ ֆինանսական սանկցիաներով պայմանավորված՝ Ռուսաստանը սկսեց որոնել այնպիսի ճանապարհներ, որոնք ապահովեցին Հայաստանի այսքան բուռն զարգացումը 2022 թվականից սկսած։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Параллель | Parallel | Պարալլել
Subscribers
10K
+0 24h · −100 7d
Reach per post (ERR)
7.1%712 avg views
Posting
34.2/day
last 4 hours ago
Reactions per 1K views
18.4
👍 💯 😁
Views over time
| When | Views |
|---|---|
| 3 Nov 2026, 16:50 | 0 |
| 10 Nov 2026, 00:55 | 509 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.