«Մայրաքաղաքի բյուջեն ավելացել է երեք անգամ 2018-ի համեմատ, բայց քաղաքի կառավարման էֆեկտիվությունը նույն համամասնությամբ չի աճել»: «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Երևանի ավագանու անդամ Արամ Թորոսյանն է: «Հաշտ չեմ քաղաքային բարձրագույն իշխանության աշխատավարձերի՝ փոխքաղաքապետերի և քաղաքապետի աշխատավարձերի գործակցի կտրուկ բարձրացման հետ․․․ 3 անգամ ավելի էֆեկտի՞վ է կառավարվում քաղաքը․ իհարկե ո՛չ։ Տրանսպորտի խնդիրը բարդացավ, մետրոն դեռ չի կառուցվել, մինչդեռ այն ժամանակ արդեն գործընթացը սկսվել էր»,– նշել է Թորոսյանը։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հստակեցնում է, որ իրենք չեն պնդում, թե աշխատանք չի կատարվում, այլ արձանագրում են, որ առկա հնարավորությունների համեմատ արդյունավետությունը ցածր է: «Մենք չենք ասում՝ չի արվում գործեր, մենք ասում ենք՝ դուք քիչ էֆեկտիվությամբ եք անում՝ հաշվի առնելով ձեր հնարավորությունները․․․ KPI-ը ցածր է՝ ձեր աշխատավարձը չպիտի բարձրանա»։ Թորոսյանն առաջարկում է ավագանու անդամի աշխատանքը դարձնել պրոֆեսիոնալ՝ Ազգային ժողովի պատգամավորների օրինակով․ «Ավագանու անդամը կզբաղվի քաղաքային հարցերով: Թող լինի 35 ավագանու անդամ, ոչ թե իմ նման՝ համ էնտեղ աշխատի, համ էնտեղ փորձի... չես հասցնում այն էֆեկտիվությունը, որն անհրաժեշտ է»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Параллель | Parallel | Պարալլել
Subscribers
10K
+0 24h · −100 7d
Reach per post (ERR)
7.1%712 avg views
Posting
34.2/day
last 4 hours ago
Reactions per 1K views
18.4
👍 💯 😁
Views over time
| When | Views |
|---|---|
| 30 Oct 2026, 17:04 | 0 |
| 10 Nov 2026, 00:55 | 484 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.