«Չգիտեմ, թե Փաշինյանն ինչ հաշվարկ է արել, բայց այստեղ շանտաժի կոմպոնենտ ակնհայտորեն կա․ 80 %-ը շանտաժ է, 20%-ը՝ արտահերթի սցենար»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբագրության պատգամավոր Աննա Գրիգորյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընդդիմությանը պետք է համոզի փոխել Սահմանադրությունը, այլ ընտրողներին պետք է համոզեր՝ հունիսի 7-ից առաջ․ «ՔՊ–ն, Փաշինյանի գլխավորությամբ, ԱԺ ընտրությունների է գնացել հենց այն օրակարգով, որի անբաժան մասը եղել է Սահմանադրության փոփոխության հարցը։ Փաշինյանն ուներ հնարավորություն հունիսի 7–ին ժողովրդին համոզելու, որ «կողմ» քվեարկեին և ինքը ստանար 2/3 մեծամասնությունը, բայց դա չստացվեց։ Այսինքն՝ ինքը ուշացել է, որովհետև միակ սուբյեկտը, որին ինքը պետք է համոզի, հայ ժողովուրդն է»։ Պատգամավորը հիշեցնում է՝ Սահմանադրության փոփոխությունը նոր օրակարգ չէ․ «Ալիևի պարտադրանքը մի քանի տարի է՝ Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ փորձում է ներկայացնել։ Առաջին անգամ դա արեց «Հանրային ռադիոյում», երբ Անկախության հռչակագիրը ներկայացրեց որպես «կարմիր շոր», որը բարկացնում է մեր հարևաններին։ Այդ փուլից սկսած ինքը տարիներով փորձել է մեր ժողովրդին համոզել, որ ճիշտ ճանապարհը Սահմանադրության փոփոխությունն է։ Եթե ինքը մտածում է, որ մենք ավելի կցանկանանք մանդատը պահել, ու կողմ կքվեարկենք Սահմանադրության փոփոխությունը, դա բացարձակ աբսուրդ է։ Մանդատի խաթեր կողմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը, ուղղակի ցնդաբանություն է»,- ասում է «Հայաստան» խմբակցության ղեկավարը և մեկնաբանում՝ արտահերթի հավանականության մասին հայտարարելը նաև ազդակ է Ալիևին, թե «տե՛ս, ինչ հնարավոր է անելու եմ, ժամանակ տուր»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Параллель | Parallel | Պարալլել
Subscribers
10K
+0 24h · −100 7d
Reach per post (ERR)
7.1%712 avg views
Posting
34.2/day
last 5 hours ago
Reactions per 1K views
18.4
👍 💯 😁
Views over time
| When | Views |
|---|---|
| 24 Oct 2026, 16:25 | 0 |
| 27 Oct 2026, 08:53 | 434 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.