Параллель | Parallel | Պարալլել

@parallel95 · news · Russian · active

Subscribers 10K Subscribers, last 30 days: 10.1K → 10K +0 24h · −100 7d
Reach per post (ERR) 7.1%712 avg views
Posting 34.2/day last 4 hours ago
Reactions per 1K views 18.4 👍 💯 😁
repost from Radio Sputnik Armenia

«Եվրոպական լիդերների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ դրսևորվում է նույնիսկ COP17-ի օրերին. ոչ մի եվրոպական լիդեր չի մասնակցել COP17-ի առաջնորդների հավաքին, որովհետև COP17-ը Ռուսաստանի դեմ օգտագործվող միջոցառում չէր, հետաքրքրություն էլ չունեին»: «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ քննարկել են տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինող փնտրելու Արևմուտքի ու Հայաստանի չդադարող փորձերն ու դրա հետևանքները։ Սուրենյանցը նկատում է՝ եվրոպասեր հասարակությանը պետք է զգուշացնել, որ իրենց սխալ են կողմնորոշում, և Ռուսաստանին փոխարինողները Փարիզում կամ Բրյուսելում չեն լինելու, այլև Անկարայում կամ Բաքվում: «Հայաստանի քաղաքական դաշտում արևմտամետ չկա․ դրանք արևմտամոլներ են, պարզապես հակառուսական ստրիպտիզի վարպետներ են։ Ժամանակը կգա և կպարզվի, որ նրանք ամենամեծ վնասն են տվել արևմտյան արժեհամակարգին»։ Ըստ Սուրենյանցի՝ հայ ժողովրդի, Հայաստանի դեմ ոչինչ չունեն Արևմուտքում, բայց Հարավային Կովկասում իրենց ստրատեգիան է, որ դոմինանտ լինի թուրքական գործոնը․ «Էլ քանի՞ անգամ Թրամփը կամ Եվրամիության որևէ պաշտոնյա պիտի հայտարարեն, որ Թուրքիան իրենց շահերի գլխավոր կրողն ու տրանսլյատորն է այս ռեգիոնում, որ մենք հասկանանք, թե իրենք ինչ ստատուս քվո կամ անվտանգային ճարտարապետություն են պատկերացնում։ Իրանց հետաքրքրում է Ռուսաստանի ազդեցության թուլացումը, Իրանի շրջափակման խորացումը, Չինաստանի ազդեցության կանխումը և այլն: Եվ այդ քաղաքականությանը հետևել նշանակում է՝ Հայաստանը դնել թուրք-ադրբեջանական աքցանի մեջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։ Սուրենյանցը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայից, որի որոշ դետալներ այս օրերին երբեմն մեկնաբանում են որպես «արտաքին քաղաքականության կուրսի վերանայում»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

020040060017 Oct 16:1027 Oct 08:5353417 Oct 16:10: 0 views27 Oct 08:53: 534 views
Snapshots we took after posting.
WhenViews
17 Oct 2026, 16:100
27 Oct 2026, 08:53534

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.