«Մոլորված» ադրբեջանցու փոխարեն դիվերսանտների խու՞մբ է եղել. ՊՆ-ից հղում են անում ԱԱԾ-ին MakaryanNews-ի աղբյուրները հայտնում են, որ իրականում ոչ թե մեկ «մոլորված» կամ դիրքը լքած ադրբեջանցի զինվոր է մտել Սյունիքի մարզ ու հայտնվել Շաքի գյուղում, այլ դիվերսանտների խումբ է եղել երեք ադրբեջանցի զինվորներիվ բաղկացած, որոնք մի քանի օր է ՀՀ տարածքում են: Նրանցից մեկին Շաքիի «հերոսին», ինչպես տեսանք, ձերբակալել են, իսկ մյուս երկուսին դեռ փնտրում են: Մեզ ասացին անգամ մեկ պայմանագրային զինծառայողի են սպանել, որի վերաբերյալ, սակայն, որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա: ՊՆ-ից մեր տեղեկության վերաբերյալ միայն ասացին իրենք նման տեղեկատվություն չունեն, պաշտոնական տեղեկատվությունն այն է, ինչ տարածել է ԱԱԾ-ն, այսինքն չեն հաստատում երեք դիվերսանտների լուրը, իսկ պայմանագրայինի սպանության մասով էլ ասացին մի զինվորական ընդամենը հանկարծամահ է եղել, ոչ թե նրան սպանել են: Բայց մեր աղբյուրները պնդում են, որ դիվերսանտների մասին մի քանի օր է դիրքերում էլ են տեղյակ, և ՊՆ-ի և մյուս գերատեսչությունների հերքումները կամ առնվազն չհաստատելը կամ «տեղյակ չլինելը» խիստ կասկածելի են համարում, այդ թվում այն, որ զինվորականը «հանկարծամահ է եղել»: Եվ այն, որ Շաքիում 39-ամյա հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողի մասին երեք օր է նույն ՊՆ-ն և մյուս իրավապահները ոչինչ չէին ասում, մինչև որ նա իր «սև գործը» չտեսավ ու դրանից աղմուկ չբարձրացավ, ուժային կառույցների պատասխաններն այս իմաստով շատ քիչ են արդեն հավատ ներշնչում:
Параллель | Parallel | Պարալլել
Subscribers
10K
+0 24h · −100 7d
Reach per post (ERR)
7.1%712 avg views
Posting
34.2/day
last 1 hour ago
Reactions per 1K views
18.4
👍 💯 😁
Views over time
| When | Views |
|---|---|
| 7 Oct 2026, 09:49 | 0 |
| 27 Oct 2026, 08:53 | 526 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.