Миацум | Միացում

@m1acum · news · Russian · active

Subscribers 3.2K Subscribers, last 30 days: 3.2K → 3.2K +0 24h
Reach per post (ERR) 10.9%352 avg views
Posting 9.0/day last 3 hours ago
Reactions per 1K views 35.2 💯 👍 🤬
repost from Իշխանություն լրատվական

ԱՀԱԶԱՆԳ․ Հովհաննավանքից «բլատնոյ» է հնչում, փարթիներ, կերուխում են կազմակերպում «Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում Օհանավանից։ Բնակիչները մեր խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում ռուսական «բլատնոյ» երաժշտություն։ «Մինչեւ ուշ երեկո հնչող ռուսական բլատնոյ եւ ռաբիզ երաժշտությունը, թամադաների ու հարսանքավորների աղմուկ-աղաղակը խաթարում են եկեղեցու աղոթական և հոգևոր մթնոլորտը։ Դարեր շարունակ աղոթքի ու խոկման վայր եղած Հովհաննավանքը պղծում են, ինչ ասես անում են եկեղեցու տարածքում»,- «Իշխանությանը» պատմեց ահազանգած օհանավանցին։ Բնակիչների փոխանցած տեղեկությունները «Իշխանության» հետ զրույցում հաստատեց նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսը։ Նրա խոսքով՝ նախկինում եկեղեցու տարածքում անգամ մեկ ֆուրշետի կամ բարձր երաժշտության համար հոգևորականները թեմակալ առաջնորդից խիստ նկատողություն էին ստանում։ Մինչդեռ այսօր Ստեփան Ասատրյանը, ըստ նրա, որևէ եկեղեցական իշխանության չի ենթարկվում և տարածքում «ինչ ուզում անում է»։ «Հիմա իրեն խանգարող չկա՝ ինչ ուզում, անում է։ Մեզ չի ենթարկվում։ 24 ժամ ոստիկաններ կան, իրեն հսկում են, անգամ հոգեհանգստի ժամանակ ոստիկանները հետը գնում են, կողքին կանգնում։ Ես Հովհաննավանքի քահանան եմ, բայց չեմ կարողանում գնալ եկեղեցի»,- ասաց Տեր Սարգիսը։ Ստացվում է՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվը չի կարող մուտք գործել և ծառայել իր եկեղեցում, մինչդեռ ոստիկանական շուրջօրյա հսկողության պայմաններում վանքի տարածքում խնջույքներ են կազմակերպվում, բարձր երաժշտություն է հնչում և առևտուր է իրականացվում։ Տեր Սարգիսը պնդում է նաև, որ այդ գործունեությունից գոյացած գումարները թեմ չեն մուտքագրվում։ «Եկեղեցու տարածքում ոչ միայն փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, այլև առևտրային գործունեություն է իրականացվում, իսկ դրանից ստացվող գումարները եկեղեցական կառույց չեն մուտքագրվում և տնօրինվում են Ստեփան Ասատրյանի կողմից։ Եվ այս ամենը՝ ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում։ Տեր Սարգիսը նաև պնդում է, որ Ստեփան Ասատրյանը որևէ եկեղեցական հրահանգի չի ենթարկվում և մարդկանց խաբում է, թե իրեն իբր վերականգնել են հոգևոր ծառայության մեջ։ Մինչդեռ, Մայր Աթոռից, Հովհաննավանքի հոգևորականներին հորդորել են եկեղեցի չգնալ մինչև այն վերադարձվի Մայր Աթոռի տնօրինությանը և տաճարը սրբագործվի։ Լիա Սարգսյան

Views over time

01002003006 Sep 18:5410 Nov 22:323006 Sep 18:54: 0 views10 Nov 22:32: 300 views
Snapshots we took after posting.
WhenViews
6 Sep 2026, 18:540
10 Nov 2026, 22:32300

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.