Рուսական շուկան կորցրած հայ ձկնարտադրողները մինչ օրս ԵՄ երկրներ չեն արտահանել ոչ մի խմբաքանակ, հայտարարել է ձեռնարկատերերից մեկը Պատճառը Թուրքիայի միջոցով տարանցման հետ կապված խոչընդոտներն են, SputnikARM-ին ասել է Max Fish ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանը։ Ապրանքը ԵՄ արտահանել օդանավով չափազանց ծախսատար է և ոչ եկամտաբեր, իսկ ցամաքային փոխադրումների հետ կապված խնդիրները հանգում են թուրքական կողմի դիրքորոշմանը, և մինչ օրս տարանցիկ երթուղիները չեն բացվել, պարզաբանել է նա։ Իր ունեցած տեղեկություններով՝ թուրքական կողմը նաև խոստացել է առաջիկայում լուծել տարանցման հետ կապված հարցերը։ https://vk.ru/wall-59215347_778677 ❤️InfoDefenseհայերեն ⚡️InfoDefense