Ի՞նչի կարող են հասնել ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների հերթական շարքով։ Հարվածները կարող են բավական արդյունավետ լինել՝ հաշվի առնելով այդ երկրի ռազմական հզորությունը։ Սակայն, արդյունքը կարող է բոլորովին այլ լինել, քան ԱՄՆ-ն է ակնկալում։ Տեխնիկապես նրանք կարող են կրկնել գլխատող հարվածը։ Սակայն դժվար թե դա շոշափելի արդյունք ունենա։ Իրանն ի վիճակի է լավ պատրաստվել նույնիսկ այն բանին, որ թիրախների մի մասը ամերիկացիների կողմից կխոցվի։ Նման հարվածի ամենագլխավոր արդյունքը, ամենայն հավանականությամբ, կլինի իրանական ղեկավարության վերջնական հրաժարումը խաղաղ բանակցությունների ցանկացած փորձից։ Կկարողանա՞ն ԱՄՆ-ն զինաթափել Իրանը։ Նրա հրթիռային զինանոցը կորուստներ կկրի։ Բայց արդյո՞ք Իրանը կզրկվի ամերիկացիների կողմից խոցված թիրախները վերականգնելու հնարավորությունից։ Դա կարելի է երաշխավորել միայն իրանական տարածքը վերահսկողության տակ վերցնելու դեպքում։ Սակայն ցամաքային պատերազմ վարել խոշոր տերության դեմ ամերիկացիներն այժմ ի վիճակի չեն, և դրան նրանք չեն պատրաստվում։ Ասվածն ամբողջը նշանակում է, որ երբ պայթյունների փոշին ու ծուխը նստեն, Իրանը կշարունակի պատերազմը՝ առաջին հերթին ընդդեմ այն ամենի, ինչը հասանելի է։ Իսկ գլխավոր հասանելի թիրախները շարունակում են մնալ Ծոցի երկրների նավթագազային արդյունաբերության օբյեկտները։ Բացի նման պատերազմի քաղաքական ռիսկերից, ամերիկացիների համար սա նաև նավթի գների թռիչք է հենց ընտրությունների առաջ։ Այս ամենը չի նշանակում, որ հարված չի լինի։ Վաշինգտոնում որոշումը կարող է կայացվել ռացիոնալից հեռու դրդապատճառներով։ Սակայն նման որոշումից արդյունք ակնկալելը տարօրինակ կլիներ։ Արդյունքի համար պահանջվում է բոլորովին այլ մասշտաբի նախապատրաստություն, իսկ ԱՄՆ-ն այն դեռ չի սկսել։ @kramnikcat ❤️InfoDefense հայերեն ⚡️InfoDefense