‼️Հերթը հասավ զորավար Անդրանիկ Օզանյանին՝ ազգային հերոսի խճանկարային պատկերը հանվեց Արագածոտնի մարզի Արտենի հայկական գյուղի դպրոցի ճակատից՝ ի հակառակ բնակիչների կարծիքի։ Ըստ Shamshyan.com-ի՝ հատուկ քարերից պատրաստված պատկերը ապամոնտաժվել է հատուկ տեխնիկայի միջոցով։ Գյուղացիները մի քանի օր հերթապահել են դպրոցի մոտ՝ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով։ Սակայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ երեկ խճանկարը, այնուամենայնիվ, հանվել է։ Գյուղի բնակիչները որպես փոխզիջումային տարբերակ փորձում են հասնել նրան, որ այս խճանկարը տեղադրվի Արցախյան պատերազմների հերոսների այգում։ Ավելի վաղ Երևանում քաղաքային իշխանությունները մի քանի վայրերում ջնջել էին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի մասնակիցների պատկերներով գրաֆիտիները։ ❤️InfoDefense հայերեն ⚡️InfoDefense