🇦🇲 МОЯ АРМЕНИЯ | ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ 🇦🇲

@im_hayastan · news · Russian · active

Subscribers 1.5K Subscribers, last 30 days: 1.5K → 1.5K +0 24h · +0 7d
Reach per post (ERR) 3.9%58 avg views
Posting 7.8/day last 18 hours ago
Reactions per 1K views 10.6 🤬 👍 💯

‼️✊🇦🇲➖ Միհրան Հակոբյանի էջից. 🔺 «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»... Այս լկտի սուտը ազգադավ Նիկոլը հնչեցրել է ՄԱԿ-ի ամբիոնից: 🔺 Սա լկտի սուտ է, որովհետև եթե ազգադավն ի նկատի ունի թուրքա-բրիտանա-բոլշևիկյան նախագիծ Ադրբեջան պետությունը, ապա դրա հիմքում ի սկզբանե դրված է եղել ու կա հայակերությունը: Դրա ապացույցը 1918-1920 թվականների հայերի համակարգված ջարդերն էին հայակեր այդ նախագծի տարածքում, ինչի գագաթնակետը դարձավ 1920 թվականին հայկական Շուշիի ոչնչացումը (բնակչությամբ հանդերձ): 🔺 Սա լկտի սուտ է, որովհետև ժողովուրդների բարեկամություն հորջորջող Սովետական Միությունում Ադրբեջանը հայաթափեց Նախիջևանը: Այն նախիջևանը, որը ինքնավար հանրապետություն էր Սովետական Ադրբեջանի կազմում, քանզի բնակչության ուղիղ կեսը հայեր էին: Լկտի սուտ է, քանզի Սովետական Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ և Կիրովաբադ քաղաքներում է 1988-1990 թվականներին կազմակերպվել հայերի համակարգված ջարդերը, զտումներն ու ցեղասպանական գործողությունները: Լկտի սուտ է, որովհետև այսօր Արցախում հայեր չեն ապրում: 🔺 Լկտի սուտ է, որովհետև եթե ազգադավն ի նկատի ունի ավելի հին շրջանում Հարավային Կովկասում ապրող մուսուլմանների (որոնք հիմա ադրբեջանցի են կոչվում) հետ հայերի հարաբերությունները, ապա մենակ էշը կարող է պնդել, որ դրանք խաղաղ են եղել: Փանահ Ալի Ջևանշի՞րն էր խաղաղ կերպով հարաբերվում հայերի հետ ու նվաճում Ղարաբաղը: Թե՞ թյուրքական ծագմամբ Շահ Աբբասի արածն էր խաղաղ գործողություն, երբ 1604 թվականին դատարկում էր ժամանակակից Հայաստանի և Նախիջևանի տարածքը հայերից ու տեղը բերում էր Իրանի խորքերում քարշ եկող թյուրք-մուսուլմանական զանգված, որը հետագայում պետք է ադրբեջանցի կոչվեր: Իրականում Շահ Աբբասի արածը ոչնչով չի տարբերվում Թալեաթի արածից, իսկականից ոչնչով չի տարբերվում: 🔺 Հիմա փորձեմ ձևակերպել խնդիրը: Ազգադավին թվում է, թե կարող է կյանքի կոչել հայտնի ասացվածքը պատմությունը գրում են հաղթողները: Այո, Նիկոլը, Ալիևն ու Էրդողանն այս ռաունդում հաղթել են հայերին: Դա փաստ է: Հիմա հայերին հաղթած այս եռյակը փորձում է առաջ տանել միտքը, թե հայերը թուրք-ադրբեջանցիների հետ միշտ հաշտ ու խաղաղ են ապրել, հետո ինչ-որ պահի հայտնվել են «արտաքին ուժեր» (դեպի ռուսներ «նամյոկներով»), որոնք հայերին «քսի են տվել» թուրք-ադրբեջանցիների վրա, ինչի հետևանքով եղել է այն, ինչ եղել է... Իսկ ինչ էլ եղել է, օտարի խելքին ընկած հայերի պատճառով է եղել... 🔺 Խնդիրը սա է, որի միակ լուծումը այդ բանաձևը ջարդելն է ու ապացուցելը, որ պատմությունը չեն գրում հաղթողները, պատմությունը գրում են պատմութայն մասին խոսելուց չվախեցող պատմությունն իմացողները, որոնք թույլ չեն տալու այսօրվա հաղթողներին կեղծել իրականությունը: 🔺 Հիշեք հայերին հաղթածների դեմ միակ հակախաղը ճշմարտությունից խոսելն է` առանց հոգնելու, առանց հիասթափվելու, անդադար ու անընդմեջ... @MshoAxjik

Views over time

05010015026 Sep 05:5111 Nov 00:2411426 Sep 05:51: 0 views11 Nov 00:24: 114 views
Snapshots we took after posting.
WhenViews
26 Sep 2026, 05:510
11 Nov 2026, 00:24114

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.