Записки армянского офицера

@hayspaigrarumner · news · Russian · active

Subscribers 2.5K tracking since 27 Oct
Reach per post (ERR) 15.6%399 avg views
Posting 2.2/day last 2 days ago
Reactions per 1K views 15.4 💯 👍 🤔

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության անդամներս, գիտակցելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը, նրա հոգևոր ու ազգային նշանակությունը մեր ժողովրդի կյանքում, որդիական խոնարհությամբ և պատասխանատվության զգացումով վերահաստատում ենք մեր անվերապահ նվիրվածությունն ու հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ որպես մեր հավատքի և ազգային ինքնության սրբազան կենտրոն, ինչպես նաև նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Անընդունելի է Եկեղեցու ներքին կյանքը խաթարող, նրա միասնությունը վտանգող և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու նպատակ հետապնդող ցանկացած կործանարար գործընթաց։ Անսասան կանգնած ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնության, կանոնական կարգի և հոգևոր արժեքների պաշտպանության դիրքերում՝ հավատալով, որ միայն հավատքով, հնազանդությամբ և միասնականությամբ կարող ենք պահպանել այն Սրբազան ժառանգությունը, որը մեզ է փոխանցվել դարերի ընթացքում և պարտավոր ենք այն փոխանցել գալիք սերունդներին։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, նախաձեռնություններին, աշխարհասփյուռ հայությանը շարունակական դարձնել աջակցությունը և պաշտպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին, հոգևորականներին և Եկեղեցու սպասավորներին։ «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության խորհուրդ 12.01.2026, Երևան ՀԱՅ 🇦🇲 🛡 ✝

Views over time

020040060012 Jan 10:2027 Oct 05:1252612 Jan 10:20: 0 views27 Oct 05:12: 526 views
Snapshots we took after posting.
WhenViews
12 Jan 2026, 10:200
27 Oct 2026, 05:12526

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.