⚡️Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին ‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել հայկական տուն, ծեծի ենթարկել կնոջը, իսկ ոստիկանությունը չէր կարողացել ժամանակին կանխել տեղի ունենալիքը։ ☄️«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը հնարավոր է անցկացվի փակ ձևաչափով՝ հաշվի առնելով Ազգային անվտանգության ծառայության հետ կապված հարցերը։ 🔽Ակնկալվում է, որ պատգամավորները փակ նիստի ընթացքում հարցեր կուղղեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ դեպքի մանրամասները պարզելու և տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ ստանալու նպատակով։ 💥Նպատակն էր հասկանալ, թե ինչու է հնարավոր դարձել, որ ադրբեջանցի զինված անձը ներխուժի հայկական տուն, բռնություն գործադրի կնոջ նկատմամբ, և ինչու ոստիկանությունը չի կարողացել կանխել տեղի ունեցածը։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք