🇷🇺💥🇦🇲Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տարակուսանք է հայտնել Շիրակի մարզպետի հայտարարությունների վերաբերյալ ⚡️Սոցցանցում կատարած գրառման մեջ Դավիթ Առուշանյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, գրել էր, որ «Գյումրին ձեր Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները՝ ձեր «Իվանները» չեն»։ ‼️Դեսպանությունից նշել են, որ ինչ-որ «Իվանների» հիշատակումը ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։ «Չէինք ցանկանա մտածել, որ մի մարզի ղեկավարը, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողներն ու ռուս սահմանապահները, պաշտոնատար անձ լինելով՝ ընդունելի է համարում հրապարակային հայտարարություններ անել, որոնք կարող են ռուսների նկատմամբ ազգային թշնամանք հրահրել։ Դա հիմնովին հակասում է մեր երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք