Դատախազ Ծովակ Մնացականյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը, ուստի անհրաժեշտ է նրան պահել կալանքի տակ։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ երկրորդ նախագահը, որպես պետական պահպանության ենթակա անձ, շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, գտնվում է ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո։ Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ 18։00 — Սեդրակ Քոչարյան, դատավոր՝ Արամ Գրիգորյան 18։30 — Ռոբերտ Քոչարյան, դատավոր՝ Վարդգես Ստեփանյան 📍 Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9