🇦🇲 EРЕВАН 🇷🇺

@erevan1800 · news · Russian · active

Subscribers 762 Subscribers, last 30 days: 761 → 762 +1 24h
Reach per post (ERR) 5.5%42 avg views
Posting 19.0/day last 9 hours ago
Reactions per 1K views 28.9 💯 👍 💩
repost from Հայաստան դաշինք

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են եվրոպացի դիվանագետների հետ Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիասյին Իռլանդիայի, ԱՄՆ-ի, ԵՄ ներկայացուցչության, Նիդերլանդների Թագավորության, Իսպանիայի Թագավորության, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության դեսպանությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ժողովրդավարական ինստիտուտների խորացող ճգնաժամը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, իշխանության անսահմանափակ կենտրոնացումը մեկ անձի շուրջ, որը հանգեցրել է ավտորիտար կառավարման համակարգի ձևավորմանը։ Միջազգային գործընկերներին ներկայացվել են Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները, այդ թվում վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդման գործընթացը։ Ընդգծվել է, որ իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի՝ նպատակ ունենալով չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին՝ Ադրբեջանի պահանջով իրականացվող առաջիկա զիջումներին ընդառաջ:

Views over time

0204010 Sep 06:2711 Nov 21:003710 Sep 06:27: 0 views11 Nov 21:00: 37 views
Snapshots we took after posting.
WhenViews
10 Sep 2026, 06:270
11 Nov 2026, 21:0037

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.