🇺🇸🇦🇿🇦🇲 Ուզբեկստանի նախագահը Վաշինգտոնի հանդիպման արդյունքներն անվանել է Իլհամ Ալիևի անձնական հաղթանակ 🇺🇿 Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներն անվանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական դիվանագիտության հաղթանակ։ 🗣️ «Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների պատմական հանդիպումը և համատեղ հռչակագրի ստորագրումը մենք դիտարկում ենք որպես Ձեր անձնական դիվանագիտության վառ հաղթանակ։ Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում նորանոր մեծ ձեռքբերումներ»,- հայտարարել է Միրզիյոևը։ ➡️Ո ւզբեկստանի նախագահը նաև նշել է, որ Ալիևի վարած ինքնիշխան քաղաքականությունը նպաստում է երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը և Հարավային Կովկասում խաղաղ ու կառուցողական օրակարգի առաջմղմանը։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք