🇺🇸🇦🇲🇦🇿 «TRIPP-ը «ոչ մի տեղից ոչ մի տեղ» տանող ճանապարհ է»․ Շկոլնիկով 🚊 Երբ խոսում են Անդրկովկասի աշխարհաքաղաքական նշանակության մասին, փորձում են դատողություններ անել 20-րդ դարի 90-ականների և 21-րդ դարի 2000-ականների տրամաբանությամբ, համոզված է ռուս քաղաքագետ և աշխարհաստրատեգ Անդրեյ Շկոլնիկովը։ 🌐 Ըստ իրեն՝ նախկինում տարածաշրջանն իսկապես որոշակի պոտենցիալ ուներ «Արևմուտք - Արևելք» երթուղիների կառուցման շրջանակներում, երբ Չինաստանից Եվրոպա ապրանքներ փոխադրելու իմաստ կար։ Սակայն այդ գաղափարը չզարգացավ հենց Հայաստանի պատճառով․ 🗣️ «Սկզբում հենց Հայաստանն էր այդ ամենը «արգելակում», իսկ հետո խոչընդոտ դարձավ նաև Հարավային Օսիան», — պարզաբանում է ռուս փորձագետը։ 🇷🇺🇮🇷 Շկոլնիկովի խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանը շրջանցող երթուղին աշխարհագրորեն (ծովի մակարդակից 500 մետրից ցածր բարձրությամբ) կարող էր անցնել բացառապես Ադրբեջանով և Վրաստանով, իսկ այն ժամանակվա նախագծում Հայաստանն ընդհանրապես ներառված չէր։ 🗣️ «Հայաստանի տարածքով «միջանցք» կառուցելը բազմակի անգամ ավելի բարդ է, քան Սև ծովի ափով՝ Կրասնոդարի երկրամասի ողջ տարածքով։ Դա նման է ամբողջ Շվեյցարիան թունելներով փորելու փորձին», - ասում է նա ու շարունակում - «Հենց այդ ժամանակ է առաջանում հարցը՝ ի՞նչ, որտեղի՞ց և ո՞ւր եք պատրաստվում փոխադրել։ Չինաստանին նման նախագիծը չի հետաքրքրում, նա արդեն դուրս է եկել այդ խաղից»։ 🇺🇸🇦🇲🇦🇿 Շկոլնիկովը նշում է, որ TRIPP նախագիծն արդյունքում պարզապես «ոչ մի տեղից ոչ մի տեղ» տանող ճանապարհ է դառնալու։ Անդրկովկասը որոշակի նշանակություն կստանա միայն 2030-ական թվականներին՝ «Հյուսիս - Հարավ» (Ռուսաստան - Իրան - Հնդկաստան / Աֆրիկա) միջանցքի շրջանակներում, երբ տեղի ունենա լիակատար անցում ցամաքային ուղիներին։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք