Economy of Armenia

@economyofarmenia · news · Russian · active

Subscribers 30.7K Subscribers, last 30 days: 30.7K → 30.7K +0 24h · +0 7d
Reach per post (ERR) 33.0%10.1K avg views
Posting 5.3/day last 2 hours ago
Reactions per 1K views 0.0

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել.տեղաբաշխողն Ամերիաբանկն է «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։ Մասնավորապես, թողարկվում է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով ընդհանուր 50,000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն էԱմերիաբանկը։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 12% (կիսամյակային վճարման պարբերականությամբ), ձեռքբերմաննվազագույն քանակը՝ 1 հատ, շրջանառության ժամկետը՝ 48ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածը սահմանված է 2026 թ. հոկտեմբերի 7-ից մինչև 2027թ. փետրվար2-ը ներառյալ (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտվաճառվի)։ Այս թողարկմամբ «Ռենշին»-ն ընդլայնում է ներդրումային մասնակցության հնարավորությունը՝ իր կողմից նախկինում թողարկված պարտատոմսերի համեմատ նվազեցնելով ձեռքբերման նվազագույն շեմը և առաջարկը հասանելի դարձնելով ներդրողների ավելի լայն շրջանակի համար։ Ընկերությունից հայտնում են, որ նախորդ թողարկման պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշվել են կարճ ժամանակահատվածում։ Բացի այդ, կապիտալի շուկայում ընկերության ներկայացվածության պահանջարկըարձանագրվում է նաև Մեծ քառյակի KPMG ընկերության կողմից հինգ տարի անընդմեջ իրականացվող աուդիտով։ «Ռենշին»-ի գրեթե 25 տարվա գործունեությունն ընդգրկում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող բարձրակարգ տարածք, իսկ ներգրավված ներդրումները գերազանցում են 2միլիարդ ԱՄՆ դոլարը։ Ընկերությունը վերաձևավորում է քաղաքի դիմագիծն ու ապրելակերպի ընկալումն այնպիսի խոշոր նախագծերով,ինչպիսիք են Հայաստանի առաջին երկնաքերերով թաղամասSkyline-ը, Հայաստանի առաջին բրենդավորված համալիր Artlife Kempinski Residences-ը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան (WTCY) նախագիծը, Թումանյան 8 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը և այլ նախագծեր։ Այս գործունեության հիմքում «Ռենշին»-ի մեծամասշտաբ քաղաքաշինական տեսլականն է` ոչ միայն իրականացնել առանձին նախագծեր, այլ վերափոխել քաղաքային միջավայրը, վերաիմաստավորել քաղաքի զարգացման հնարավորությունները և ձևավորել երկարաժամկետ արժեք ստեղծող նոր միջավայրեր։ Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։ Տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրին, թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում։

Views over time

05K10K13 Oct 11:2910 Nov 19:479.6K13 Oct 11:29: 0 views10 Nov 19:47: 9,570 views
Snapshots we took after posting.
WhenViews
13 Oct 2026, 11:290
10 Nov 2026, 19:479.6K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.