TRIPP -ը կարող է խախտել Հարավային Կովկասում ձևավորված 200-ամյա աշխարհաքաղաքական բալանսը, @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը`արձանագրելով, որ «Թրամփի ուղին» ենթադրում է ԱՄՆ–ի ակտիվ ներկայություն Հայաստանի հարավում առնվազն 49 տարի։ 📎Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանում TRIPP նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ–ին` զորքեր ու հետախուզական ենթակառուցվածքներ տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ։ ▫️2025թ–ի վաշինգտոնյան հռչակագրով, այսպես ասենք, ՌԴ-ին դուրս մղեցին հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից, որը, ի դեպ, 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, պետք է իրականացվեր ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությամբ։ Ռուսների փոխարեն բերեցին ամերիկացիներին։ Ուստի այս հայտարարությունը կարող ենք գնահատել որպես պետական քաղաքականության ավելի կոշտացում։ ▫️Մտահոգությունը, որ ԱՄՆ–ը կարող է զորք տեղակայել հայ– իրենական սահմանին, քաղաքագետի մեկնաբանությամբ, նշանակում է նաև, որ TRIPP-ի հարցում պայմանավորվածություն կամ համաձայնություն չկա ո՛չ ռուսական, ո՛չ իրանական կողմի հետ։
#AZATAGRUM
Subscribers
2.1K
−10 24h
Reach per post (ERR)
6.6%140 avg views
Posting
11.6/day
last 2 hours ago
Reactions per 1K views
12.3
💯 ❤ 😁
Views over time
| When | Views |
|---|---|
| 8 Sep 2026, 10:57 | 0 |
| 11 Nov 2026, 17:21 | 147 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.