🇦🇲🇦🇿Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը. այդ մասին վկայում են @ArmeniaSputnik–ի հետազոտած արբանյակային լուսանկարները Մասնավորապես 2025 թ–ի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարներում ակնհայտ են էական փոփոխություններ. 2 ամսում այստեղ ընդարձակվել են ճանապարհները, փորվել է խրամատների ցանց, կառուցվել են նոր ամրաշինություններ։ Հուլիսյան լուսանկարում երևում է, որ աշխատանքները շարունակվում են։ Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սա Հայաստանի տարածքի «նեղ» հատվածներից մեկն է. Հայաստանի սահմանների միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 26-27 կմ: Սա Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի ամրապնդման միակ դեպքը չէ։ Մանրամասները` հոդվածում։