ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը թույլ կտան հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծել. ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյով Եթե դեռ 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության պետությունների արտաքին առևտրում Արևմուտքի մասնաբաժինը 60% էր, ապա այժմ այն 20%-ից ցածր է։ Ընդհակառակը, գլոբալ Հարավի երկրների մասնաբաժինն ավելացել է՝ 40-ից հասնելով 80%–ի, ընդ որում՝ արտաքին առևտրի գրեթե չնվազող ծավալների պարագայում։ Նա հավելել է, որ Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ մտնող համաձայնագրերի շնորհիվ ակնկալվում է ապրանքային մատակարարումների լրացուցիչ աճ` շուրջ 12 միլիարդ դոլարով, ինչը ԵԱՏՄ տնտեսությունում մոտ 160 հազար լրացուցիչ աշխատատեղ կստեղծի։ @ArmeniaSputnik