Հնարավոր է, որ Արցախից գողացված, զավթած ՀԷԿ-երից են մեզ վրա էլեկտրաէներգիա վաճառելու, @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասում է էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը` խոսելով Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման քննարկումների մասին։ ▪️Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի հնարավոր սինխրոնացումը կարող է ոչ թե պարզապես էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորություն ստեղծել, այլ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանին կախվածության մեջ դնել ադրբեջանական էներգետիկ համակարգից։ ▪️Հատկապես վտանգավոր է այն հանգամանքը, որ էներգետիկ համակարգերի հնարավոր միացման թեման քննարկվում է Հայաստանում գործող ատոմակայանի փակման մասին Ադրբեջանի պահանջների ֆոնին։ ▪️Մինչև Արցախի հայաթափումը Հայաստան-Արցախ բարձրավոլտ էներգահամակարգն անցնում էր հենց Բերձորի ուղղությամբ։ Հիմա այդ համակարգը կարող է օգտագործվել Հայաստանի էլեկտրամատակարարման համար։ ▪️Քանի դեռ ՀԱԷԿ-ն աշխատում է, ՀՀ-ն այդ էլեկտրաէներգիայի կարիքը չունի։ Բայց եթե ատոմակայանը փակվի, Հայաստանը կարող է վերածվել էլեկտրաէներգիայի հիմնականում ներմուծողի։ Եվ այդ պայմաններում արդեն խոսքը ոչ թե փոխլրացման, այլ կախվածության մասին կլինի։ Հնարավոր ռիսկերի մասին ավելի մանրամասն 👉🏻 այստեղ․
#AZATAGRUM
Subscribers
2.1K
−10 24h
Reach per post (ERR)
6.6%140 avg views
Posting
11.7/day
last 1 hour ago
Reactions per 1K views
12.3
💯 ❤ 😁
Views over time
| When | Views |
|---|---|
| 30 Aug 2026, 16:19 | 0 |
| 11 Nov 2026, 17:21 | 179 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.