🇦🇲🔴🇦🇲 Սրբխե՞չ, թե՞ Խաչվերաց: Շատերի մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք սրանք տարբեր տոներ են, և արդյո՞ք սա գերեզմանատներ այցելելու օր է։ Ո՛չ։ Խաչվերացը մեռելոց չէ, այլ կյանքի, հաղթանակի և փառաբանության փառահեղ տոն։ Ըստ պատմական դրվագի՝ Քրիստոսի խաչափայտը գերության մեջ էր Պարսկաստանում։ Հերակլ կայսրը, հայոց զորքի աջակցությամբ (հրամանատար՝ Մժեժ Գնունի), ազատագրեց խաչը, որն էլ հաղթականորեն վեր բարձրացվեց («խաչ» + «վերաց»)՝ ի փառաբանություն քրիստոնյաների։ Հետագայում խաչափայտը մասնատվեց և բաժանվեց հին եկեղեցիներին, որպեսզի այլևս չզավթվի, ինչի շնորհիվ էլ Հայաստանի բազմաթիվ եկեղեցիներում պահպանվել են Սուրբ Խաչի մասունքներ։ Հիշենք, որ Խաչվերացի բուն տոնը նշվում է Կիրակի օրը, իսկ նախնյաց հիշատակի օրը՝ Մեռելոցը, հաջորդող Երկուշաբթին է։ Խաչի քրիստոնեական և հայկական ընկալումն անաղարտ պահելը մեր առաքելությունն է։ ✅👋👋👉⬇️ https://t.me/artsah44
Арцах 44
Subscribers
1.8K
+0 24h · +0 7d
Reach per post (ERR)
6.6%118 avg views
Posting
36.7/day
last 59 minutes ago
Reactions per 1K views
15.2
😡 👍 🤬
Views over time
| When | Views |
|---|---|
| 13 Sep 2026, 14:58 | 0 |
| 10 Nov 2026, 22:20 | 164 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.