Ժողովականներին հետաքրքիր հանդիպում էր սպասվում ՌԴ նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության և կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության վարչության գլխավոր խորհրդական Ալեքսանդր Տերենտևի հետ: Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվեցին եկեղեցի-պետություն հարաբերությունները, տարբեր կրոնական կազմակերպությունների մասնակցությունը կրթական, հասարակական ոլորտներում: «Մենք հասկանում ենք, որ ձեր ակտիվ կազմակերպչական աշխատանքի շնորհիվ է հաջողվել մեծ թվով մարդկանց միավորել եկեղեցու շուրջ, տեսնում ենք, որ Ռուսաստանում Հայ Եկեղեցու հեղինակությունը շարունակաբար աճում է: Մոսկվայի և մյուս հայաշատ քաղաքներում եկեղեցիները միշտ լի են հավատացյալներով, որոնք զորակցում են եկեղեցուն»,- իր խոսքում նշեց Ալեքսանդր Տերենտևը: