🔹Եզրաս սրբազանն առաջիկա անելիքների թվում առանձնացրեց երիտասարդների հետ տարվող աշխատանքը՝ նրանց հոգևոր կրթության, հայերենի ուսուցման և եկեղեցական կյանքին ներգրավման ուղղությամբ։ 🔹Թեմում կյանքի է կոչվում նոր նախաձեռնություն. բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողներն ամեն շաբաթ եկեղեցու տարածքում հավաքվում են հայերեն սովորելու, ինչը վկայում է երիտասարդների շրջանում նման նախաձեռնությունների պահանջարկի ու կարևորության մասին։