Армянская Церковь в Москве

@armchurchmoscow · Russian · active

Subscribers 7.2K Subscribers, last 30 days: 7.2K → 7.2K +0 24h
Reach per post (ERR) 16.9%1.2K avg views
Posting 2.4/day last 13 hours ago
Reactions per 1K views 33.6 ❤ 🙏 🔥

🔹Նոյեմբերի 3-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արք. Ներսիսյանի նախագահությամբ սկսվեց թեմի քահանաների տարեկան ժողովը: 🔹Անդրադառնալով թեմի կրթական գործունեությանը՝ Եզրաս սրբազանը նշեց, որ խրախուսում և աջակցում է ծուխերում կրթական նոր հաստատությունների ստեղծմանը և արդյունավետ գործունեությանը՝ որպես Հայ Եկեղեցու առաքելության կարևոր մաս: Սրբազան հոր խոսքով կրթօջախները ոչ միայն հայերենի և քրիստոնեական ուսուցման կենտրոններ են, այլև սփյուռքում ընտանիքների համախմբման կարևոր միջոց։ 🔹Ռուսաստանում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործում է շուրջ 60 կրթական կենտրոն, որտեղ սովորում են ավելի քան երեք հազար տարբեր տարիքի հայեր: Նշանակալի է Եզրաս սրբազանի նախաձեռնությամբ բացված Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի դերը, որը տարեցտարի համալրվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներից եկած նոր ուսանողներով։ 🔹Սբ. Գր. Նարեկացու անվան վարժարանը նույնպես սփյուռքում կազմակերպվող ազգային կրթական գործի կարևոր ձեռքբերում է:

Views over time

05001K1.5K4 Nov 11:2211 Nov 00:131.5K4 Nov 11:22: 0 views11 Nov 00:13: 1,530 views
Snapshots we took after posting.
WhenViews
4 Nov 2026, 11:220
11 Nov 2026, 00:131.5K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.