ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյան Նկարչուհու ստեղծագործական առաջին նվաճումներից է Հայրենական մեծ պատերազմի տարիներին արված «Հերոսի վերադարձը» (1943) թեմատիկ կտավը, որը ներկայացնում է ռազմաճակատից վերադարձած զինվորի ու նրա կնոջ հանդիպումը գյուղական տանը: Անկեղծ ուրախության երջանիկ պահն արտացոլված է ոչ միայն նրանց դեմքի արտահայտության, այլև անմիջական շարժման, դինամիկ ռիթմի ու հնչեղ գույների միջոցով: Կտավն աչքի է ընկնում իր վառ լավատեսությամբ և ապագայի հանդեպ մեծ հավատով: Մեծադիր այս կոմպոզիցիայի մտահղացման հիմքում ընկած են նկարչուհու՝ դեռևս 1938 թվականին «Ուսանողի վերադարձը» չիրականացված կտավի համար արված ջրանկար էտյուդները՝ հագեցած ազգագրական տարրերով: 1944 թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով Ասլամազյանն այս կտավի համար պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար» մեդալով: 🖼️ Մարիամ Ասլամազյան, Հերոսի վերադարձը, 1943
Армянская Церковь в Москве
Subscribers
7.2K
+0 24h · +0 7d
Reach per post (ERR)
17.2%1.2K avg views
Posting
2.9/day
last 14 hours ago
Reactions per 1K views
31.9
❤ 🙏 🔥
Views over time
| When | Views |
|---|---|
| 27 Oct 2026, 09:42 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 965 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.