Армянская Церковь в Москве

@armchurchmoscow · Russian · active

Subscribers 7.2K Subscribers, last 30 days: 7.2K → 7.2K +0 24h
Reach per post (ERR) 16.9%1.2K avg views
Posting 2.4/day last 11 hours ago
Reactions per 1K views 33.6 ❤ 🙏 🔥

Հոկտեմբերի 25-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պատվիրակությանը։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։ Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության առաքելությունը։ Վերջիններս խոսեցին կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդիրների մասին՝ ընդգծելով, որ բնապահպանական ճգնաժամն ունի նաև հոգևոր ու բարոյական արմատներ, ինչը հրամայական է դարձնում Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի պահպանություն արարչաստեղծ աշխարհի։

Views over time

05001K1.5K26 Oct 08:4711 Nov 00:131.4K26 Oct 08:47: 0 views11 Nov 00:13: 1,380 views
Snapshots we took after posting.
WhenViews
26 Oct 2026, 08:470
11 Nov 2026, 00:131.4K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.