Армянская Церковь в Москве

@armchurchmoscow · Russian · active

Subscribers 7.2K Subscribers, last 30 days: 7.2K → 7.2K +0 24h
Reach per post (ERR) 17.6%1.3K avg views
Posting 2.3/day last 1 day ago
Reactions per 1K views 32.9 ❤ 🙏 🔥
edited

ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդգար Հովհաննիսյան) կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Արման Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Դատարանը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանցքային իրավական դիրքորոշումը՝ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և կազմում է Եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասը։ Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։

Views over time

05001K1.5K22 Oct 08:2111 Nov 00:131.4K22 Oct 08:21: 0 views11 Nov 00:13: 1,430 views
Snapshots we took after posting.
WhenViews
22 Oct 2026, 08:210
11 Nov 2026, 00:131.4K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.