Владыка Езрас принял директора Государственного музея изобразительных искусств имени А. С. Пушкина --------------- Եզրաս սրբազանը հյուրընկալեց Պուշկին անվան Կերպարվեստի պետական թանգարանի տնօրենին Խոսելով Ա.Ա. Պուշկին անվան Կերպարվեստի պետական թանգարանի և հայկական եկեղեցու «Տապան» թանգարանի միջև ակտիվ և արդյունավետ համագործակցության մասին՝ սրբազան հայրը նշեց, որ կարևորում և մեծ ուշադրություն է դարձնում մշակութային ծրագրերի ու ցուցահանդեսների կազմակերպմանը: «Մենք կարողացել ենք համագործակցության լավ օրինակներ արձանագրել: Արժանահիշատակ է «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը» ցուցահանդեսի բացումը Պուշկինի անվան թանգարանում: Լայնամասշտաբ ու նշանակալի ցուցահանդեսի տպավորությունները դեռևս թարմ են ու ջերմ: Նման ձեռնակները նպաստում են հայ և ռուս ժողովուրդների միջև հոգևոր և մշակութային կապերի ամրապնդմանը»,-ասաց սրբազան հայրը: www.armenianchurch.ru