🔹Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ այսուհետ ամեն տարի Սրբոց թարգմանչաց տոնին Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողները կնշեն նաև որպես ուսանողական օր, որը կդառնա ավանդույթ։ 🔹Ուսանողների խոսքով` տոնական այդ օրը Եկեղեցում միասնական հավաք կազմակերպելն ու տոնախմբելը վերահաստատում է նախնյաց հոգեմտավոր սուրբ գործի հանդեպ իրենց հավատարմությունը։ 🔹Թագմանչաց տոնը որպես գրի և մշակութային հիշողության տոն, ներառում է նաև գիտելիքի փոխանցում, ուստի ուսանողների նման հավաքը կխթանի նրանց մասնակցությունը հոգևոր, ազգային մշակութային հարցերի քննարկմանը, կնպաստի նրանց ներուժի ներգրավմանը: