Հայոց եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ խորհրդակցություն է տեղի ունեցել Մայր աթոռում ▪️Ներկայացվել են առաջարկություններ՝ Հայոց եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաև եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։ ▪️Խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց եկեղեցու վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ ▪️Ամենայն հայոց կաթողիկոսը վերահաստատել է, որ հայ եկեղեցին մշտապես գործել և գործում է օրենքի սահմաններում։