Aravot.am-ը հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս են վերաբերվում իշխող խմբակցության պատգամավորի՝ ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած նման ելույթին, երբ նույն իշխող ուժը ներկայացնող պատգամավորները ձեռնպահ են մնում նման բարձր ամբիոնն օգտագործել՝ Բաքվում գտնվող հայ գերիների խնդիրների մասին խոսելու համար։ «Ցավալի այդ դրվագը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ իշխանավորները չունեն դիվանագիտական էթիկա, պետական մտածողություն, չեն հարգում օրենքի գերակայությունն ու անձի արժանապատվությունը: Հիշյալ պատգամավորուհին թաղային բամբասանքի մակարդակով, առիթն օգտագործեց սևացնելու հայ ժողովրդին ու մեր դարավոր Եկեղեցին: Ուստի տեղին էր, որ նախագահողը կտրուկ ընդհատեց նրա խոսքը՝ կանխելով ժողովրդավարության բարձրագույն ատյանում անհեթեթ ու ստահոդ լուրեր հրամցնելու վերջինիս փորձը»,- ասված է Aravot.am-ին տրամադրված պատասխանում: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ https://www.aravot.am/2026/09/30/1583482/