«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՔՊ պատգամավորը ի լուր աշխարհի մեղադրեց Ամենայն Հայոց կաթողիկոսին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին այնպիսի հանցանքների մեջ, որոնք ակնհայտ սուտ ու բացահայտ կեղծիք են: Դատապարտելի այս պահվածքը համապատասխանում է օրվա իշխանավորների ոճին և սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային բարձրագույն ամբիոնն օգտագործվում է ոչ թե երկրի շահերին սպասարկող հարցերի քննարկումների, այլ սեփական երկիրը ու ազգային Եկեղեցին վարկաբեկելու, կազմաքանդելու, թիրախավորելու և դավադրորեն հարվածելու համար»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան փոխանցեցին թեմի մամուլի դիվանից։ Հիշեցնենք, ԵԽԽՎ ամբիոնից իր ելույթը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նվիրեց ՀԱԵ-ին եւ, մասնավորաբար, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին ՝ նրան «միջազգային գործակալ» անվանելով։ Ի դեպ, նիստը նախագահողն ընդհատեց Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ հորդորելով մնալ թեմայի շրջանակում։ https://www.aravot.am/2026/09/30/1583482/