Գերաշնորհ սրբազան հայր, որդիական խոնարհությամբ և մեծ հարգանքով ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Սրբազնությանը եպիսկոպոսական ձեռնադրության և օծման նշանակալից 25-ամյա հոբելյանի առթիվ։ Այս քառորդդարյա նվիրական ուղին լի է հովվական անմնացորդ ծառայությամբ, հավատքի զորացմամբ և ազգաշեն գործունեությամբ։ Մասնավորապես ցանկանում եմ ընդգծել Ձեր անգնահատելի ներդրումը մեր թեմի վերածննդի ու հոգևոր կյանքի աշխուժացման գործում։ Ձեր իմաստուն առաջնորդության, հայրական խնամքի և հետևողական ջանքերի շնորհիվ է, որ, մասնավորապես, Նովոսիբիրսկի մեր Սուրբ Եկեղեցին ապրում է իր օրհնաբեր վերելքը՝ օրեցօր պայծառանալով, համախմբելով հավատացյալներին և դառնալով հայապահպանության ու հոգևոր լույսի ամուր փարոս։ Այս հոբելյանական օրվա առիթով Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հոգու և մարմնի անսպառ զորություն, երկար տարիների արդյունավետ, խաղաղ ու օրհնաբեր ծառայություն։ Թող Աստված Իր մշտական առաջնորդությամբ պահապան լինի Ձեզ նվիրական առաքելության մեջ։ Բժշկական գիտությունների թեկնածու, բարձրագույն կարգի վիրաբույժ-ուռուցքաբան Արշակ Ասատրյան