Սիրելի սրբազան հայր, եպիսկոպոսական օծման 25-ամյակի առիթով ընդունեք Եկատերինբուրգի Անի-Արմենիա հայ համայնքի ջերմ ու սրտաբուխ շնորհավորանքները: Մենք ականատեսն ենք, թե ինչպես է վերափոխվել ու վերակազմակերպվել ռուսահայոց մեր թեմը առաջնորդական Ձեր ծառայության շրջանում։ Թեմի ավերակ հոգեւոր ու ազգային կյանքն ինչպիսի վերազարթոնք է ապրում այսօր, որի՝ հավերժին հանձնված վկաներն են այն բազմաթիվ եկեղեցիները, որ կառուցվել են Ձեր հոգատար խնամքի ներքո, կազմակերպված այն բազմաթիվ եկեղեցական ծուխերն են, որ այսօր տքնաջան լծված են հոգևոր կյանքի կազմակերպմանը։ Մեր ժողովրդի եւ մեր Եկեղեցու համար դժվար այս ժամանակներում մաղթում ենք Սրբազնությանդ ուժ ու կորով, իմաստուն առաջնորդություն, որպեսզի երկար տարիներ շարունակեք հովվել` արձանագրելով նորանոր ազգաշահ ձեռքբերումներ։ ՄԱՍԻՍ ՆԱԶԱՐՅԱՆ Եկատերինբուրգի Անի Արմենիա հայ համայնքի նախագահ