Սեպտեմբերի 27-ին Ուլիանովսկ քաղաքում տեղի ունեցավ Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի նոր ուսումնական տարվա հանդիսավոր բացումը։ Միջոցառումն սկսվեց միասնական աղոթքով: Տեր Սեպուհ քհն. Հակոբյանն իր խոսքում նշեց, որ կրթօջախի հոգևոր դաստիարակության կարևոր առանցքը Աստվածաշունչն է, ազգային ավանդույթների պահպանումը, մայրենի լեզվի կատարելագուծումը: Տեր հայրը սաներին մաղթեց ձեռքբերումներով լի ուսումնական տարի: