Սբ. Գրիգոր Նարեկացու անվան վարժարան ամեն տարի ավելի ու ավելի շատ աշակերտներ են ընդունվում: Նոր ուսումնական տարում աշակերտներին հետաքրքրիր փոփոխություններ ու նորություններ են սպասվում: Տնօրեն Սյուզաննա Ադամյանցի խոսքով՝ բացի հայերենից ու անգլերենից աշակերտները կուսումնասիրեն չինարեն և արաբերեն: Սա պարզապես դպրոցական ծրագրի ընդլայնում չէ, այլ պատուհան է բուհերի հետ համագործակցության, դեպի նոր մշակույթ ու նոր հնարավորություններ: Ու մինչ բարձր դասարանցիները զբաղված են իրենց դասացուցակով, առաջին դասարանցիներն արդեն սկսել են առաջին դասը ջերմ, փոխադարձ հետաքրքրության մթնոլորտում, որը կշարունակվի ողջ տարվա ընթացքում: