Հիմա նայելով այս ամենին, աչքիս առաջ բացվում է աստվածաշնչյան այն տեսարանը, երբ Պոնտացի Պիղատոսը ժողովրդից «մանդատ» ստանալով խաչելության էր դատապարտում աշխարհի Ամենաարդարին։ Քահանայապետերը, օրենսգետներն ու փարիսեցիները կեղծիքով ու ստով այնքան էին մոլորեցրել ժողովրդին, որ Աստծու Որդուն, Ում սպասում էին հազարամյակներով, դատապարտեցին մահվան և Արդարությունը խաչեցին։ Բայց հատկանշականն այն է, որ Պիղատոսը, ով համաձայն էր Հիսուսին խաչելուն, ձեռքերը լվաց՝ ասելով․ «Այդ Արդարի արյունից ես անմասն եմ․ դու՛ք գիտեք»։ Իսկ խաբված ժողովուրդն առանց մտածելու, առանց կշռադատելու պատասխանեց․ «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա»։ Սիրելի ժողովու՛րդ, քրիստոնյա մեր հզոր ա՛զգ, հիշի՛ր՝ հրահրողները, ինչպես շատ դեպքերում, պիղատոսաբար «ձեռքները լվանալու են», իսկ նզովքն ու պատիժը կրելու ենք ազգովի՝ մենք ու նաև մեր սերունդները։ Պիղատոսները, հուդաները և նրանց ստերին ու կեղծիքներին հավատացողները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին։ Հիսուսի քարոզության և գործի շարունակողներին՝ հոգևարականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք։ Արթուն կացե՛ք․․․ Տեր Առաքել քահանա Ամիրյան
Армянская Церковь в Москве
Subscribers
7.2K
+0 24h · +0 7d
Reach per post (ERR)
17.2%1.2K avg views
Posting
2.9/day
last 15 hours ago
Reactions per 1K views
31.9
❤ 🙏 🔥
Views over time
| When | Views |
|---|---|
| 31 Aug 2026, 08:28 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 999 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.