Տերն իմ լույսն է ու կյանքը, ու՞մից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ու՞մից ես դողամ։ Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ` մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան։ Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա. եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՜ր, հույսս քեզ վրա եմ դնելու։ (Սաղմոս 26։1-3)