Армянская Церковь в Москве

@armchurchmoscow · news · Russian · active

Subscribers 7.2K Subscribers, last 30 days: 7.2K → 7.2K +0 24h
Reach per post (ERR) 16.9%1.2K avg views
Posting 2.4/day last 9 hours ago
Reactions per 1K views 33.6 ❤ 🙏 🔥

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԿՏԱԿԸ Ավանդում եմ ձեզ անանց օրհնության այս կտակը: 🌿 Օրհնեցե՛ք, որ ձեր զավակները հայրենական սուրբ կրոնը, հավատքը, սուրբ հայրերի ավանդությունն անարատ ու անեղծ պահեն, սիրե՛ն Հայաստանյայց Եկեղեցին, չբաժանվե՛ն Թադեոսի ու Լուսավորիչ հոր հոտից ու փարախից: Օրհնեցե՛ք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, սիրեն եղբորը, ընկերոջը, լինեն մարդասեր: 🌿 Օրհնեցե՛ք, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն ու չմոռանան նրա հին, անշուքացած փառքն ու հիշատակը, հիշեն նրա կիսակործան տաճարները: 🌿 Օրհնեցե՛ք, դաստիարակե՛ք, որ նրանք ուսում սիրեն, գիտություն սիրեն, դպրոց սիրեն, առաջադիմությունը պատվեն: Օրհնեցե՛ք և ուսուցանե՛ք, եթե քաղաքացի են, նոր աշխարհի այլևայլ արհեստները սովորեն, անխարդախ լինեն վաճառելու և գնելու մեջ: Իսկ եթե շինական են, հող սիրեն, մաճ սիրեն, աշխատանք սիրեն, հայրենի նվիրական ու սեփական հողերից մի բուռ անգամ չզիջեն: «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ

Views over time

025050075013 Nov 10:3115 Nov 00:3875213 Nov 10:31: 0 views13 Nov 12:31: 298 views13 Nov 16:36: 451 views14 Nov 10:36: 673 views15 Nov 00:38: 752 views
Snapshots we took after posting.
WhenViews
13 Nov 2026, 10:310
13 Nov 2026, 12:31298
13 Nov 2026, 16:36451
14 Nov 2026, 10:36673
15 Nov 2026, 00:38752

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.